Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել չեզոք կարգավիճակի շուրջ, բայց դրա համար Կիևը պետք է Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանա։
«Ռիա Նովոստի» հաղորդմամբ՝ այս մասին իր հայտարարությունում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդարական Միխայիլ Պոդոլյակը։
«Եթե ուզում են խոսել չեզոք կարգավիճակի մասին, մենք նման քննարկման մտավախություն չունենք։ Հարցն այն է, թե ով և ինչպես կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը և երաշխավորների կողմից պայմանավորվածությունների կատարումը»,- ասել է նա։