Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի Դաշնության դեմ դեմ Արևմուտքի ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին, քանի որ կվնասի ազգային և ժողովրդի շահերին։
«Վրաստանը, հաշվի առնելով իր ազգային և իր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը։ Ես, որպես կառավարության ղեկավար, առաջնորդվելու եմ միայն մեր երկրի շահերով»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նշենք՝ Եվրամիության առաջնորդները հինգշաբթի օրը պայմանավորվել են նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ միանալով ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։