Զելենսկին ուղերձ է հղել՝ կոչ անելով Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ - RadioVan.fm

Онлайн

Զելենսկին ուղերձ է հղել՝ կոչ անելով Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ

2022-02-25 16:36 , Мир, 1278

Զելենսկին ուղերձ է հղել՝ կոչ անելով Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել՝ ողջ աշխարհի մարդկությանը կոչ անելով դուրս գալ հրապարակներ և խաղաղություն պահանջել Ուկրաինայի և Եվրոպայի համար։

«Երբ հրթիռները սպանում են մեր մարդկանց՝ դա բոլորի, բոլոր եվրոպացիների մահն է: Պահանջեք ավելի շատ պաշտպանություն Եվրոպայի համար, ավելի շատ պաշտպանություն Ուկրաինայի համար»,-նշել է Զելենսկին։

Նա ուղերձի ավարտին ռուսերեն լեզվով դիմել է նաև Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ուզում եմ մեկ անգամ էլ դիմել ՌԴ նախագահին։Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահերը»,-հայտարարել է Զելենսկին։

Лента

Рекомендуем посмотреть