Հուլիսի 19-22-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Երկրի տարածքում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: