Հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, միստիկ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու հեղինակած «Մատյան ողբերգության» պոեմը կթարգմանվի գերմաներեն և կհրատարակվի:
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Միլիտոնյանի տեղեկացմամբ՝ թարգմանությունն իրականացվելու է Գերմանիայի գրական կազմակերպության հետ համագործակցությամբ: Թարգմանական աշխատանքները կսկսվեն մայիս-հունիս ամիսներին, երբ թարգմանիչը՝ Վիլհելմ Բարչը, կգա Հայաստան: «Նա վերջնական ուսումնասիրություններ կկատարի և կսկսի աշխատանքը»,-ասել է Հայաստանի գրողների միության նախագահը՝ նշելով, որ Վիլհելմ Բարչը, ով հայերեն ստեղծագործությունների գերմաներեն թարգմանության փորձ ունի, մեծ սիրով է ձեռնամուխ լինում Նարեկացու ստեղծագործության թարգմանությանը:
«Մատյան ողբերգության» պոեմը գերմաներեն լույս կտեսնի առաջին անգամ: