Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերություններին պահեստամասերի մատակարարումները - RadioVan.fm

Онлайн

Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերություններին պահեստամասերի մատակարարումները

2022-03-02 13:41 , Мир, 1052

Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերություններին պահեստամասերի մատակարարումները

Ամերիկյան Boeing ավիակոնցեռնը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հետ աշխատանքը դադարեցնելու մասին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ընկերությունը դադարեցնում է ռուսական ավիափոխադրողներին պատկանող կամ վարձակալված ինքնաթիռների պահեստամասերի մատակարարումը և սպասարկումը:

Boeing-ը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դադարեցրել է նաև Մոսկվայի ուսումնական կենտրոնի աշխատանքը և ժամանակավորապես փակում է իր գրասենյակը Կիևում: Սկոլկովոյի ավիացիոն ուսումնական կենտրոնը համարվում է Boeing ինքնաթիռներով թռչող օդաչուների վերապատրաստման և որակավորման լավագույն վայրերից մեկը։

Лента

Рекомендуем посмотреть