«Շնորհակալ ենք, Հենո՛»․ տեսանյութ և անդրադարձեր ՀՖՖ-ից՝ Մխիթարյանի՝ կարիերան հավաքականում ավարտելու կապակցությամբ - RadioVan.fm

Онлайн

«Շնորհակալ ենք, Հենո՛»․ տեսանյութ և անդրադարձեր ՀՖՖ-ից՝ Մխիթարյանի՝ կարիերան հավաքականում ավարտելու կապակցությամբ

2022-03-04 15:14 , Спорт, 987

«Շնորհակալ ենք, Հենո՛»․ տեսանյութ և անդրադարձեր ՀՖՖ-ից՝ Մխիթարյանի՝ կարիերան հավաքականում ավարտելու կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) տեսանյութ է հրապարակել նվիրված Հենրիխ Մխիթարյանին։

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ հայտարարել էր ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։

Հենրիխ Մխիթարյանի որոշմանն անդրադարձել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

«Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական ֆուտբոլն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային ասպարեզում:

Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում»,-ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է ՀՖՖ նախագահը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ևս անդրադարձել է Մխիթարյանի հայտարարությանը՝ նշելով․

«Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»:

Лента

Рекомендуем посмотреть