Ադրբեջանական զինուժը կրակել է սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ կա զոհ ու վիրավոր - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական զինուժը կրակել է սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ կա զոհ ու վիրավոր

2022-03-07 14:30 , Общество, 1341

Ադրբեջանական զինուժը կրակել է սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ կա զոհ ու վիրավոր

Այսօր՝ մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ նրանցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն այսօր տարածած մեկ այլ հաղորդագրությամբ ապատեղեկատվություն էր որակել Բաքվից եկած լուրերն առ այն, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշվել էր, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս այսօր հաղորդագրություն էր տարածել՝ «կեղծ և իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող» որակելով Բաքվի տարածած լուրը, թե Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները կրակել են արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть