Գիշերը վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում - RadioVan.fm

Онлайн

Գիշերը վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում

2022-03-08 16:08 , Политика, 1277

Գիշերը վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում

Այս գիշեր վնասվել է Հայաստանից Արցախ եկող գազատարը, դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար:

«Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Արցախգազ» ՓԲԸ-ն էլ իրազեկել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։

Лента

Рекомендуем посмотреть