Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը 3 ական է արձակել Խրամորթ գյուղի ուղղությամբ․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը 3 ական է արձակել Խրամորթ գյուղի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

2022-03-09 11:14 , Общество, 1005

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը 3 ական է արձակել Խրամորթ գյուղի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Մարտի 8-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում,Արցախի Հանրապետության (ԱՀ) Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը՝ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան։

Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Ներկայումս օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է»,-ասված է առավոտյան ժամը 9-ին տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть