13։10-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակել է արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

13։10-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակել է արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

2022-03-09 16:30 , Общество, 984

13։10-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակել է արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։

Лента

Рекомендуем посмотреть