Արցախում իրադրության լարում ունենք, զերծ կմնամ գնահատականներ տալուց․ Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Արցախում իրադրության լարում ունենք, զերծ կմնամ գնահատականներ տալուց․ Նիկոլ Փաշինյան

2022-03-10 14:44 , Политика, 960

Արցախում իրադրության լարում ունենք, զերծ կմնամ գնահատականներ տալուց․ Նիկոլ Փաշինյան

«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչը ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարվող խողովակաշարի խափանմամբ»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս պահին զերծ կմնա որևէ գնահատականներ տալուց։

«Այս պահին ես հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի և միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կարգավորելու ուղղությամբ։ Գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,-եզրափակել է Հայաստանի գործադիրի ղեկավարը։

Лента

Рекомендуем посмотреть