Արցախում 3 օր է՝ գազ չկա, ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են․ Արցախի ԱԽ - RadioVan.fm

Онлайн

Արցախում 3 օր է՝ գազ չկա, ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են․ Արցախի ԱԽ

2022-03-10 16:19 , Политика, 1575

Արցախում 3 օր է՝ գազ չկա, ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են․ Արցախի ԱԽ

Արցախի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հայտնում է մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վթարի վերացման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։

«Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։

Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։

Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,-ասված է Արցախի ԱԽ տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ Արցախի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները երեկ հայտնել էին, որ ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտարարել էր, որ հակառակորդի կողմից 100 000-ից ավելի մարդու նկատմամբ այդ ահաբեկչական արարքն ապացուցում է ադրբեջանական իշխանությունների մոտ խաղաղության մտադրությունների բացակայությունը և Արցախի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը:

Лента

Рекомендуем посмотреть