Այսօր՝ ժամը 11։50-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: