Ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ, Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ, Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել

2022-03-11 14:12 , Общество, 1148

Ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ, Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել

Այսօր, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ տուժածներ չկան:

Միաժամանակ հաղորդվում է, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այդ պահին՝ 10։42-ի սահմաններում, բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть