Ջեռուցման խնդրով պայմանավորված՝ Արցախում դպրոցական արձակուրդը կմեկնարկի մարտի 14-ից - RadioVan.fm

Онлайн

Ջեռուցման խնդրով պայմանավորված՝ Արցախում դպրոցական արձակուրդը կմեկնարկի մարտի 14-ից

2022-03-11 14:44 , Общество, 1189

Ջեռուցման խնդրով պայմանավորված՝ Արցախում դպրոցական արձակուրդը կմեկնարկի մարտի 14-ից

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։

Տեղեկացվում է, որ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

Նշենք՝ մարտի 8-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում։

Արդեն 4-րդ օրն է՝ բանակցություններն անարդյունք են, Արցախը շարունակում է մնալ առանց գազի։

Лента

Рекомендуем посмотреть