Արցախում գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերականորեն կայուն է եղել․ ԱՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Արցախում գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերականորեն կայուն է եղել․ ԱՀ ՊՆ

2022-03-14 11:15 , Общество, 980

Արցախում գիշերը օպերատիվ-մարտավարական  իրավիճակը հարաբերականորեն կայուն է եղել․ ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) հայտնում է, որ մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերըօպերատիվ-մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն, հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։

Հավելենք՝ Արցախի ՊՆ-ն երեկ տարածած հաղորդագրությամբ ապատեղեկատվություն էր որակել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։

«Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»,-նշել էին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Ընդգծենք՝ ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ։ Կրակոցներն ուղղված են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Ասկերան քաղաքի, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։

Лента

Рекомендуем посмотреть