Դպրոցներում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը - RadioVan.fm

Онлайн

Դպրոցներում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը

2022-03-15 19:18 , Общество, 863

Դպրոցներում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ»,-ասված է հաղորդագրությանում:

Лента

Рекомендуем посмотреть