Տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել, իրականության չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել, իրականության չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ

2022-03-17 10:45 , Общество, 833

Տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել, իրականության չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հերքում են սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել։

«Եւս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,-ընդգծում են պաշտպանական գերատեսչությունից:

Лента

Рекомендуем посмотреть