Ադրբեջանը Շուշիում նշում է ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը Շուշիում նշում է ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը

2022-03-18 15:46 , Политика, 1233

Ադրբեջանը Շուշիում նշում է ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը

Բռնազավթված հայոց բերդաքաղաք Շուշիում Ադրբեջանն այսօր տոնում է ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը։

Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և այլք։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան գրառումից տեղեկանում ենք, որ միջոցառման մասնակիցները ժամանել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայան, այնտեղից էլ՝ Շուշի։

«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան, որպեսզի Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ընտանիքի հետ այցելենք Շուշի։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում՝ ՄԱԿ-ի ինստիտուտների հետ համատեղ։ ՄԱԿ-ի դրոշը ծածանվելու է Շուշիում»,-ժամեր առաջ գրել է Հաջիևը։

Лента

Рекомендуем посмотреть