Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, բանակցությունները շարունակվում են․ ԱՀ տեղեկատվական շտաբը՝ Փառուխում և Խրամորթում իրավիճակի մասին - RadioVan.fm

Онлайн

Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, բանակցությունները շարունակվում են․ ԱՀ տեղեկատվական շտաբը՝ Փառուխում և Խրամորթում իրավիճակի մասին

2022-03-24 19:55 , Общество, 913

Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, բանակցությունները շարունակվում են․ ԱՀ տեղեկատվական շտաբը՝ Փառուխում և Խրամորթում իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության (ԱՀ) տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը. հաղորդվել է, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Лента

Рекомендуем посмотреть