ՊԲ 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

ՊԲ 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով․ Արցախի ՊՆ

2022-03-25 13:10 , Общество, 1195

ՊԲ 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով․ Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից (ԱՀ ՊՆ) հայտնում են, որ ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի (ՊԲ) հինգ պայմանագրային զինծառայող: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ԱՀ ՊՆ-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Նշվել էր, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող, հայկական կողմից մեկ զինծառայող է վիրավորվել։

Лента

Рекомендуем посмотреть