Ադրբեջանն այսօր կիրառել է «Bayraktar TB-2», հայկական կողմը 2 զոհ ունի․ Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանն այսօր կիրառել է «Bayraktar TB-2», հայկական կողմը 2 զոհ ունի․ Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում

2022-03-25 14:55 , Общество, 616

Ադրբեջանն այսօր կիրառել է «Bayraktar TB-2», հայկական կողմը 2 զոհ ունի․ Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:

Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է Պաշտպանության բանակի (ՊԲ) երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:

Ընդգծվում է՝ 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

Лента

Рекомендуем посмотреть