«Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են բանակցությունների 6 կետերից 4-ում փոխզիջումներին»․ Էրդողան - RadioVan.fm

Онлайн

«Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են բանակցությունների 6 կետերից 4-ում փոխզիջումներին»․ Էրդողան

2022-03-25 17:47 , Мир, 1170

«Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են բանակցությունների 6 կետերից 4-ում փոխզիջումներին»․ Էրդողան

Ուկրաինան և Ռուսաստանը կարծես թե «ըմբռնման» են հասել բանակցությունների ընթացքում քննարկված վեց թեմաներից չորսի շուրջ։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝Բրյուսելից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վեց թեմա կա, կարծում եմ՝ փոխըմբռնում կա չորս թեմաների շուրջ: Առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Սկզբում Ուկրաինան պնդում էր անդամակցել դաշինքին, սակայն հետագայում նախագահ Զելենսկին սկսեց խոսել մերժման հնարավորության մասին։ Մյուս կետը վերաբերում է Ուկրաինայում ռուսերենի՝ որպես պաշտոնական լեզվի ընդունմանը։ Սրա հետ համաձայնել է Զելենսկին։ Ռուսերեն լեզվով Ուկրաինայի տարածքում այսպես, թե այնպես խոսում են։ Այս առումով խնդիրներ չկան»,-նշել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ ևս մեկ կարևոր թեման, որը քննարկում են հակամարտող կողմերը, Ուկրաինայի ապառազմականացումն է։

Չորրորդ կետը, որի շուրջ ըստ Էրդողանի ուկրաինական կողմը դրական մոտեցում ունի, վերաբերում է հավաքական անվտանգությանը։

«Սակայն Ղրիմի և Դանբասի մասով դեռ փոխզիջում չկա»,-ասել է Էրդողանը՝ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները Ուկրաինայում հանրաքվեի դնելու մասին Զելենսկու խոսքերը որակելով «իմաստուն»։

կապակցությամբ նշելով ուկրաինական պետության ղեկավարի իմաստությունն ու առաջնորդական հատկանիշները։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, պետք է հանրաքվեի դրվեն Ուկրաինայում։

Նա նաև ասել է, որ պատրաստ են քննարկել հրադադարի պայմանները, բայց վերջնագրերի կատարմանը պատրաստ չեն։

Лента

Рекомендуем посмотреть