14 հայ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի հանցավոր քայլերից, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է - RadioVan.fm

Онлайн

14 հայ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի հանցավոր քայլերից, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

2022-03-25 19:57 , Общество, 1093

14 հայ զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի հանցավոր քայլերից, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։

«Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, հայտնելով, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով այսօր վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին, հայտարարում է.

«Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ, որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։ Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդրի կյանքի և գոյության իրավունքը»։

Лента

Рекомендуем посмотреть