Հրապարակվել է «Bayraktar TB-2»-ի կիրառման հետեւանքով զոհված 3 զինծառայողների անունները - RadioVan.fm

Онлайн

Հրապարակվել է «Bayraktar TB-2»-ի կիրառման հետեւանքով զոհված 3 զինծառայողների անունները

2022-03-25 21:20 , Общество, 1266

Հրապարակվել է «Bayraktar TB-2»-ի կիրառման հետեւանքով զոհված 3 զինծառայողների անունները

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով այսօր մահացու վիրավորում ստացած Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողների անունները։ Նրանք են՝ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին:

Лента

Рекомендуем посмотреть