Փառուխ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում. Տեղեկատվական շտաբ - RadioVan.fm

Онлайн

Փառուխ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում. Տեղեկատվական շտաբ

2022-03-28 13:27 , Общество, 1277

Փառուխ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում. Տեղեկատվական շտաբ

Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

«Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть