Ապրիլի 30-ը զորակոչից տարկետում ստանալու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետն է - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 30-ը զորակոչից տարկետում ստանալու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետն է

2022-03-28 13:40 , Общество, 1223

Ապրիլի 30-ը զորակոչից տարկետում ստանալու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետն է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 30-ն է:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

Նախարարությունից խնդրում են դիմումը և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին և ստանալ դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացական:

Դիմումի ձևը բեռնեք նախարարության կայքից։

Лента

Рекомендуем посмотреть