Գիշերն առաջնագծում իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հենակետերում․ Շտաբ - RadioVan.fm

Онлайн

Գիշերն առաջնագծում իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հենակետերում․ Շտաբ

2022-03-29 11:22 , Общество, 836

Գիշերն առաջնագծում իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հենակետերում․ Շտաբ

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը:

«Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ»,-ասված է տարածած հաղորդագրությամբ:

Лента

Рекомендуем посмотреть