Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Շտաբ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Շտաբ

2022-03-30 12:41 , Общество, 878

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Շտաբ

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ անցնող գիշեր մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:

«Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի»,-ասված է Շտաբի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть