Տեխնիկական անվտանգության օրենսդրական պահանջները չկատարելու համար տնտեսվարողը տուգանվել է 1 միլիոն դրամով - RadioVan.fm

Онлайн

Տեխնիկական անվտանգության օրենսդրական պահանջները չկատարելու համար տնտեսվարողը տուգանվել է 1 միլիոն դրամով

2022-03-30 16:58 , Право, 846

Տեխնիկական անվտանգության օրենսդրական պահանջները չկատարելու համար տնտեսվարողը տուգանվել է 1 միլիոն դրամով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Սարդարապատ, 21 փող․, 3/1 հասցեում գտնվող «Էլիտ Շին Գրուպ»ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։

Տեսչությունից հայտնում են, որ ստուգման ժամանակ չեն ներկայացվել ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսության տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունը և ռեեստրում գրանցման վկայականը։

«Վարչական վարույթում առկա ապացույցներով հիմնավորվել է այն փաստը, որ «Էլիտ Շին Գրուպ» ՍՊԸ-ն կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսությունը շահագործել է՝ առանց կատարելու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները։

«էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությանը ՀՀ ՔՏՀԱ տեսչաական մարմինը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть