«Կանխեք նոր եղեռնը․ բացառվում է համագոյակցությունը Արցախի՝ Ադրբեջանի կազմում»․ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն արցախահայերի - RadioVan.fm

Онлайн

«Կանխեք նոր եղեռնը․ բացառվում է համագոյակցությունը Արցախի՝ Ադրբեջանի կազմում»․ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն արցախահայերի  

2022-03-31 18:02 , Общество, 989

«Կանխեք նոր եղեռնը․ բացառվում է համագոյակցությունը Արցախի՝ Ադրբեջանի կազմում»․ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն արցախահայերի

Ի պաշտպանություն արցախահայերի՝ Երևանում այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ադրբեջանից հայ փախստականները, Արցախից բռնի տեղահանվածները, մտահոգ քաղաքացիներ։

«Կանխեք նոր եղեռնը», «Կանգնեցրեք էթնիկ զտումն Արցախում», «Ես եմ կենդանի վկան Ադրբեջանի հայասպան քաղաքականության»․ այս՝ եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն,գրությամբ պաստառներով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) իրականացվող ցեղասպան քաղաքականությանը՝ կոչ անելով գործի դնել Արցախում էթնիկ զտումը կագնեցնելուն ուղղված առկա մեխանիզմները։

«Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանն այսօր քաղաքակիրթ աշխարհի առաջ ակնհայտորեն փորձում է Արցախի հայերի նկատմամբ նոր ցեղասպանություն իրագործել, իսկ միջազգային հանրությունն աչք է փակում այս ամենի վրա՝ կամա, թե ակամա դառնալով նրանց հանցակիցն ու գաղափարակիցը։

Հավաքվել ենք կոչ անելու միջազգային հանրությանը կիրառելու բոլոր հնարավոր գործուն մեխանիզմները՝ կանգնեցնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանհանդեպ կիրավող էթնիկ զտման քաղաքականությունն ու գործողությունները»,-միջազգային կառույցներին ուղղված նամակի բովանդակությունը հնչեցրին մասնակիցները։

Փաստերը, շեշտեցին նրանք, բազմաթիվ են, որոնք հստակ հիմնավորում են, որ արցախահայության գոյությունը վտանգված է, բացառվում է Արցախի համագոյակցությունը Ադրբեջանի կազմում որևէվարչաիրավական միավորի պայմաններում։

«Նման որոշումը հղի է անդառնալի մարդկային աղետով»,-նշեցին նամակի հեղինակները՝ թվարկելով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մի շարք օրինակներ՝ իշխանությունների կողմից պետականմակարդակով իրականացվող հայատյացության քարոզ, հայոց պատմության խեղաթյուրում, ԼՂ տարածքումգտնվող քրիստոնեական և պատմամշակութայինժառանգության ալբանացում և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ ակցիայի մասնակիցները վերոնշյալ բովանդակությամբ նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչին, այնուհետև շարժվեցին Հայաստանում Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններ՝ դիվանագիտական այդ կառույցներին ևս նամակը փոխանցելու նպատակով։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть