44-օրյայում վիրավորված 38 զինվորի 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին կհասցվի պետբյուջեի միջոցներով. բարերարների ներդումներն ավարտվել են - RadioVan.fm

Онлайн

44-օրյայում վիրավորված 38 զինվորի 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին կհասցվի պետբյուջեի միջոցներով. բարերարների ներդումներն ավարտվել են

2022-03-31 23:43 , Общество, 785

44-օրյայում վիրավորված 38 զինվորի 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին կհասցվի պետբյուջեի միջոցներով. բարերարների ներդումներն ավարտվել են

44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորումն ապահովելու նպատակով գործադիրն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում։

Որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 5-րդ կետի պահանջներից, ըստ որի 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է։

Հիմնավորման համաձայն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել է պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օժանդակ պարագաներ և այլ նյութեր։ Զինվորի տան կողմից իրականացված պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թ. հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։ Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ են նյութեր՝ ընդամենը 13,530,0 հազար դրամ արժեքով:

Лента

Рекомендуем посмотреть