2-3 բալլանոց երկրաշարժ է զգացվել Լոռու Պաղաղբյուր գյուղում - RadioVan.fm

Онлайн

2-3 բալլանոց երկրաշարժ է զգացվել Լոռու Պաղաղբյուր գյուղում

2022-04-05 15:31 , Общество, 913

2-3 բալլանոց երկրաշարժ է զգացվել Լոռու Պաղաղբյուր գյուղում

Այսօր՝ ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15 և արևելյան երկայնության 43.98 աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ, երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալլ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть