Զելենսկու հրամանագրով ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար պատվիրակություն է ձևավորվել - RadioVan.fm

Онлайн

Զելենսկու հրամանագրով ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար պատվիրակություն է ձևավորվել

2022-04-05 16:44 , Мир, 1326

Զելենսկու հրամանագրով ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար պատվիրակություն է ձևավորվել

Զելենսկին պատվիրակություն է ստեղծել՝ Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության երաշխիքների համաձայնագրի շուրջ բանակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ անվտանգության երաշխիքների համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով պատվիրակություն ստեղծելու մասին։

Unianփոխանցմամբ՝ հրամանագրի համաձայն՝ պատվիրակության ղեկավար է նշանակվել Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիդ Արախամիան։

Պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, պաշտպանության նախարարը, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Лента

Рекомендуем посмотреть