100-անոցներով աշխատող ավտոբուսների վարորդներն այսօրվանից իրենց մոտ կունենան մանրադրամ․ Երևանի քաղաքապետարան - RadioVan.fm

Онлайн

100-անոցներով աշխատող ավտոբուսների վարորդներն այսօրվանից իրենց մոտ կունենան մանրադրամ․ Երևանի քաղաքապետարան

2022-04-11 14:13 , Общество, 1488

100-անոցներով աշխատող ավտոբուսների վարորդներն այսօրվանից իրենց մոտ կունենան մանրադրամ․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ, հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը, այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15%-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգին անցնելը, ունենան 100 դրամանոցներ:

Лента

Рекомендуем посмотреть