Դանիան և Շվեդիան վերսկսում են վիզաների տրամադրումը ռուս զբոսաշրջիկներին - RadioVan.fm

Онлайн

Դանիան և Շվեդիան վերսկսում են վիզաների տրամադրումը ռուս զբոսաշրջիկներին

2022-04-11 16:45 , Мир, 893

Դանիան և Շվեդիան վերսկսում են վիզաների տրամադրումը ռուս զբոսաշրջիկներին

Դանիան և Շվեդիան վերսկսել են Ռուսաստանի քաղաքացիների համար բոլոր տեսակի վիզաների պատրաստումը ու տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։

«Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների, օրինակ՝ ընկերներին, հարազատներին այցելելու ու զբոսաշրջության նպատակով դիմումների ստանդարտ պատրաստման ժամկետը, կազմում է մինչև 10 օրացուցային օր (առանց առաքման ժամանակի)՝ համաձայն Դանիայի և Ռուսաստանի միջև վիզայի դյուրացման համաձայնագրի: Կարելի է դիմել ցանկացած կատեգորիայի վիզայի համար, սահմանափակումներ չկան»,-դանիական վիզաների օպերատոր VFS Global-ի կայքում հրապարակված ծանուցումն է մեջբերել «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է նաև, որ Դանիան նաև հանել է հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները. ՊՇՌ թեստերն անհրաժեշտ չեն ո՛չ երկիր մուտք գործելիս, ո՛չ էլ տարածքում գտնվելիս։ Այլևս չկան նաև ինքնամեկուսացման պահանջներ։

Իր հերթին, Շվեդիան ապրիլի 1-ից հանել է բոլոր հակակորոնավիրուսային սահմանափակումները։ Ռուսաստանում VFS Global Visa Application Centers-ը վերսկսել է Մոսկվայում և 18 քաղաքներում Շվեդիա մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ընդունումը: Այդ նպատակով դեսպանատուն կարող են դիմել միայն բացառիկ դեպքերում։

Հիշեցնենք՝ Ֆրանսիան ևս հայտարարել էր ապրիլի 1-ից ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը վերսկսելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть