Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները և հոգեբաններ այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին - RadioVan.fm

Онлайн

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները և հոգեբաններ այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին

2022-04-11 19:47 , Общество, 878

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները և հոգեբաններ այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատածտեղահանված ընտանիքներին։

Նշվում է, որ, արձագանքելով ՄԻՊ նախորդ գրառմանը՝ ապրիլի 8-ին կայացած այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։

«Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:

ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին»,-ասված է հաղորդագրությունում։

Նշենք՝ Խրամորթից ու Փառուխից Ադրբեջանի վերջին օրերի հանցավոր քայլերի հետևանքով տարհանվել է շուրջ 200 երեխա, կանայք ու տարեցներ, ընդհանուր շուրջ 400 քաղաքացի։

Лента

Рекомендуем посмотреть