«Ե՞րբ եք ստացած աշխատավարձը արդարացնելու։ Գտե՛ք ձեզ»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին - RadioVan.fm

Онлайн

«Ե՞րբ եք ստացած աշխատավարձը արդարացնելու։ Գտե՛ք ձեզ»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

2022-04-12 12:59 , Политика, 1000

«Ե՞րբ եք ստացած աշխատավարձը արդարացնելու։ Գտե՛ք ձեզ»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

«Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ։ Ուզում եմ հասկանալ, լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, ե՞րբ են էս մարդիկ պետության կողմից իրենց վրա վրա ծախսված գումարները արդարացնելու»,-անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ այս քառօրյայի աշխատանքները բոյկոտելու ու Արցախ մեկնելու հայտարարություններին՝ Ազգային ժողովի (ԱԺ) ամբիոնից նրանց դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա ընդգծեց, թե վերջինները մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացրել, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ, այցերի մասով էլ՝ նկատեց ընդհանրապես որևիցե մասնակցություն չկա։

«Ոչ թե նրա համար, որ, ինչպես իրենք ձևակերպում են, որպես քաղաքական տուրիզմ, այլ նրա համար, որ մեկը մյուսի նկատմամբ նախանձախնդրություն չառաջանա։ Հանդիպումներ միջազգային գործընկերների հետ. ամենահայտնի «հանդիպումը» Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին դեմ քվեարկելն էր, դրանից հետո որևիցե էական, լուրջ, նշանակալի հանդիպման մասնակցություն չի եղել»,-ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը այս գնահատականը տվեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը մերժում է առաջարկները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի թեմայի շուրջ հանդիպում անցկացնելու և իրավիճակի հետ կապված տեղեկություն ստանալու, փոխարենը գալով խորհրդարան ու հայտարարելով, թե իրենցից ամեն ինչ գաղտնի են պահում։

Ամփոփելով խոսքը՝ Ալեն Սիմոնյանն ասաց․

«Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, կարո՞ղ եք դնել, վստահ եմ, որ չեք կարող դնել։ Դրե՛ք մանդատները, եթե ստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք ստեղ, ինչի՞ եք գալիս ստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչի՞ են էդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, մեկ ա՝ էդ կայքերը ոչ ոք չի կարդում, ձեր հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։ Գտե՛ք ձեզ»։

Ալեն Սիմոնյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть