Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել․ Շտաբ - RadioVan.fm

Онлайн

Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել․ Շտաբ

2022-04-12 18:18 , Общество, 736

Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը։

Շտաբից, իրազեկելով, որ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ, հավելում են․

«Միևնույն ժամանակ, ադրբեջանականկողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո»։

Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը:

Նշենք՝ ինչպես ապրիլի 9-ին հրավիրված կառավարությա նիստում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Քարագլխի հատվածում գտնվում են Պաշտպանության բանակը ու կամավորականները, ադրբեջանական ուժեր, ապրիլի 8-ից նաև՝ ռուս խաղաղապահներ։

Лента

Рекомендуем посмотреть