Կոտրել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը՝ քթի հատվածը - RadioVan.fm

Онлайн

Կոտրել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը՝ քթի հատվածը

2022-04-14 16:15 , Общество, 1147

Կոտրել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը՝ քթի հատվածը

Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է արվեստագետ Արա Հաղթանակի Շահումյանը՝ ներկայացնելով նաև լուսանկարներ։

Դրանցում երևում է, որ կոտրված է քթի հատվածը։

Նշենք՝ քանդակագործ Տիգրան Արզումանյանի՝ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Գրանիտե հուշարձանի ընդհանուր բարձրությունը 2,2 մետր է։

Лента

Рекомендуем посмотреть