Խովաևը նոր պաշտոն ունի՝ ՌԴ հատուկ ներկայացուցիչն է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով - RadioVan.fm

Онлайн

Խովաևը նոր պաշտոն ունի՝ ՌԴ հատուկ ներկայացուցիչն է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով

2022-04-15 15:11 , Политика, 1125

Խովաևը նոր պաշտոն ունի՝ ՌԴ հատուկ ներկայացուցիչն է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) հատուկ ներկայացուցիչ:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ: Ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Ակնկալում ենք Բաքվում և Երևանում մեր դաշնակիցների և գործընկերների աջակցությունը Խովաևի ջանքերին: Բաց ենք շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ նշելով, որ, ըստ էության, Խովաևի նոր կարգավիճակը կապված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշման հետ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ այդ երկրները փետրվարի 24-ից դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։

Մինչդեռ, ըստ Զախարովայի, Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։

«Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն վերականգնելու համար անհրաժեշտ են հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը Մինսկի խմբում»,-ասել է Զախարովան՝ շեշտելով, որ այդ պատճառով էլ Խովաևը կաշխատի նոր պաշտոնում։

Մարիա Զախարովան ընդգծել է՝ Ռուսաստանը լի է վճռականությամբ՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և, որ՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների» հաստատման համար Բաքվի առաջարկած բազային սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը հիմքն են՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի բանակցությունների մեկնարկի։

Лента

Рекомендуем посмотреть