Ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում

2022-04-18 21:16 , Общество, 988

Ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում

Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքը նախորդ տարվա պես այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում:

«Այլ տեղ կատեգորիկ արգելվում է Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքն ու ձեռքբերումը»,-ընդգծել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:

Գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть