«Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը»․ Արցախի ՄԻՊ-ը հորդորում է Ազատության հրապարակում հացադուլ անող երիտասարդներին դադարեցնել այն - RadioVan.fm

Онлайн

«Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը»․ Արցախի ՄԻՊ-ը հորդորում է Ազատության հրապարակում հացադուլ անող երիտասարդներին դադարեցնել այն

2022-04-19 20:55 , Общество, 666

«Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը»․ Արցախի ՄԻՊ-ը հորդորում է Ազատության հրապարակում հացադուլ անող երիտասարդներին դադարեցնել այն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ԱՀ ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին կոչ է անում դադարեցնել «ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը»:

«Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։

Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը:

Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:

Հուսով եմ՝ դրական կարձագանքեք իմ խնդրանքին ու առաջարկին»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունում, որին արձաքանքել են հացադուլ անող տղաները։

Նվեր Կիրակոսյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի Գեղամ Ստեփանյան, շնորհակալ ենք ուշադրության, արձագանքի համար: Չենք համարում, որ հացադուլն իր նպատակին ծառայել է, ուստի շարունակելու ենք հացադուլը: Խոստանում ենք՝ Արցախում անպայման կհանդիպենք»:

Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանը կիրակի օրը՝ ապրիլի 17-ին, «Ֆեյսբուք»-ում կատարած գրառմամբ հայտնեց, որ պատերազմի մասնակից Արթուր Ավագյանի հետ, «չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ՝ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ են սկսում» և երկուշաբթի՝ ապրիլի 18-ին, առավոտյան ժամը 09։00-ից, լինելու են Երևանի Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը, նշվել էր, մեկն է՝ «անկախության սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը»։

Лента

Рекомендуем посмотреть