ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար, քաջալերել «Լիդիան»-ին - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար, քաջալերել «Լիդիան»-ին

2022-04-22 15:14 , Политика, 759

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար, քաջալերել «Լիդիան»-ին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին ապրիլի 20-ին Ամուլսարում է եղել՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։

Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք» սոցիալական կայքի պաշտոնական էջում այսօր տեղադրած հրապարակումից։

«Դեսպանը քաջալերեց ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի»,-ասված է հրապարակման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть