Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն․ Փաշինյանը՝ մոսկովյան այցի ամփոփմամբ - RadioVan.fm

Онлайн

Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն․ Փաշինյանը՝ մոսկովյան այցի ամփոփմամբ

2022-04-22 17:35 , Политика, 890

Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն․ Փաշինյանը՝ մոսկովյան այցի ամփոփմամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան օրակարգային հարցերին անդրադառնալն ամփոփելով Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) կատարած պաշտոնական այցը։

Փաշինյանն ընդգծեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի ամենաառնացքային հարցերը, ինչը արտահայտված է համատեղ ստորագրված 30 կետանոց հայտարարությունում։

«ՌԴ նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով: Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները՝ ապա կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարաման մասին գնահատականները հիմնավորված չեն: Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ-ի հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահների համատեղ աշխատանքի համար դժվարություններ են ստեղծել»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ, նույնիսկ, այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան ու քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձառությունն՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։

Դա, Փաշինյանի խոսքով, լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ այսօր Շուշիում մեկնարկած «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար»-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ «Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը», ու որ՝ այդ «խումբը կարող է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, սահմանների սահմանազատմանը», ասել է, թե Մինսկի խումբը փաստացի դադարել է գործել 2019 թվականին։

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի»,-ընդգծել է Ալիևը՝ ցավ հայտնելով, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները դեռ խոսում են Մինսկի խմբի մասին։

Лента

Рекомендуем посмотреть