«Ամոթ ա․ Ռուսաստանից եկել մաքրություն են անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»․ Երևանի քաղաքապետը՝ տուգանելու մեխանիզմ ներդնելու առաջարկով - RadioVan.fm

Онлайн

«Ամոթ ա․ Ռուսաստանից եկել մաքրություն են անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»․ Երևանի քաղաքապետը՝ տուգանելու մեխանիզմ ներդնելու առաջարկով

2022-04-25 13:00 , Политика, 1461

«Ամոթ ա․ Ռուսաստանից եկել մաքրություն են անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»․ Երևանի քաղաքապետը՝ տուգանելու մեխանիզմ ներդնելու առաջարկով

«Չնախատեսված վայրում աղբի կուտակման վերաբերյալ բաժնի կողմից կազմվել է 8 վարչական իրավախախտման արձանագրություն և նույն փաստերով՝ կայացվել է վարչական տույժ նշանակելու 7 որոշում, կատարվել է վճարում 120 000 ՀՀ դրամի չափով»-Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե աղբը չնախատեսված վայրում թափելու համար վարչական տույժի ենթարկվածները ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձինք են:

Բաժնի պետը դժվարացավ պատասխանել՝ ասելով որ արձանագրությունները վարչական շրջանների կողմից են կազմվել:

Քաղաքապետը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ հաստատեցին, որ աղբը չնախատեսված վայրում տեղադրելու համար վարչական տույժի ենթարկվածները իրավաբանական անձինք են եղել:

Հրաչյա Սարգսյանը, նկատելով, որ ֆիզիկական անձանց չեն կարողանում տուգանել, քանի որ խնդիրը իդենտիֆիկացումն է, դիմեց խորհրդակցությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցչին․

«Գիտեմ, որ պլանշետներ ունեք, որոնցով կարողանում եք իդենտիֆիկացնել քաղաքացիներին, իսկ չե՞նք կարողանում գործիքը օգտագործել, որպեսզի տեղում նաև ֆիզիկական անձանց տուգանենք, ովքեր կեղտոտում են։ Այսինքն՝ տեղում նկարվում ա քաղաքացին, իրեն իդենտիֆիկացնում են ու կարողանում են վարչական պատասխանատվության ենթարկել»:

Ոստիկանության պատասխանատուն հայտնեց, որ, եթե վարչական շրջաններից դիմեն, ապա պարեկները կարող են մոտենալ և տեղում աղբ թափողին իդենտիֆիկացնել:

Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձ վարչական տույժի չի ենթարկվել՝ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմը գործարկելու համար։

«Իմ համար ամոթ ա նաև․ վերջերս Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ) ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել։ Իմ համար ամոթ էր, ես պարզապես չգիտեմ՝ ինչ ասեմ»,-ընդգծեց Երևանի քաղաքապետը։

Նշենք՝ Շրջակա միջավայրի նախարարությունը ապրիլի 23-ին հայտնել էր, որ Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստները նախաձեռնել և այդ առավոտ մաքրել են Հրազդանի կիրճը։ Խմբին միացել են նաև տասնյակ հայ քաղաքացիներ:

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть