«Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո Կոմիտասից մեկնարկել է ընդդիմադիրների «Դիմադրություն» շարժման երթը - RadioVan.fm

Онлайн

«Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո Կոմիտասից մեկնարկել է ընդդիմադիրների «Դիմադրություն» շարժման երթը

2022-04-25 20:03 , Политика, 1028

«Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո Կոմիտասից մեկնարկել է ընդդիմադիրների «Դիմադրություն» շարժման երթը

«Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից («Լամբադա» կամրջի հարևանությամբ) մեկնարկել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության «Դիմադրություն» շարժման երթը:

«Գնում ենք մինչև վերջ՝ այս իշխանություններին օր առաջ հեռացնելու»,-ակցիայի մեկնարկին ասաց խորհդարանի փոխխոսնակ Իշխան Սաղթելյանը:

«Մենք շատ ժամանակ չունենք՝ մինչև վերջ, վճռական կամքով գնում ենք առաջ: Որոշում ենք կայացրել պայքարը իրականացնել ցանցային և ապակենտրոն: Այսինքն մենք գործում ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով: Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր պետականությունը, իրենք մեր զինակիցներն են, մեր ընկերները, այս պայքարի առաջամարտիկն են»,- իր ելույթում նշեց Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ վաղը ժամը 11:30 Տիգրանաշենից Երևան կշարժվի մյուս խումբը, մյուս խումբն էլ՝ Սարդարապատից և Բաշ Ապարանիցկհասնի մայրաքաղաք:

«Այդ ընթացքում մենք Երևանում կազմակերպելու ենք բողոքի ակցիաներ, երթեր, ցույցեր: Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ մայիսի 1-ին ունենալու են մեծ հանրահավաք:

Երթի ընթացքը՝ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել են Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով ընդդիմադիր ուժերի իրազեկման գործողությունները: Առավոտյան մի խումբ իջևանցիներ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի և Ասպրամ Կրպեյանի հետդեպի Երևան քայլարշավ են սկսել: Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։

Лента

Рекомендуем посмотреть