30-ամյա մայրը հայտնել է, որ ինքն է 2-ամյա դստերը նետել Դեբեդը․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում - RadioVan.fm

Онлайн

30-ամյա մայրը հայտնել է, որ ինքն է 2-ամյա դստերը նետել Դեբեդը․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

2022-04-26 14:56 , Право, 1468

30-ամյա մայրը հայտնել է, որ ինքն է 2-ամյա դստերը նետել Դեբեդը․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

ՀՀ ոստիկանության այսօր տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երեկ Դեբեդն ընկած ու ծայրահեղ ծանր վիճակում Ալավերդու բուժկենտրոն տեղափոխված 2 տարեկան երեխային գետն է նետել մայրը․ 30-ամյա կինը խոստովանել է արարքը, նա ձերբակալվել է:

«Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:

Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:

30-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть