Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ հղիին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ հղիին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է․ ՔԿ

2022-04-26 22:25 , Право, 1361

Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ հղիին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» (ՃՈ) ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,-մանրամասնում են քննչականից:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մահացել է։

Лента

Рекомендуем посмотреть